4,664,972 դրամ՝ «ՔայլՏեքին»․ «Մի դրամի ուժի» մարտ ամսվա շահառուն Հերոսների վերականգնողական քաղաքն է

4,664,972 դրամ՝ «ՔայլՏեքին»․ «Մի դրամի ուժի» մարտ ամսվա շահառուն Հերոսների վերականգնողական քաղաքն է

PanARMENIAN.Net - 4,664,972 դրամ․ սա մի դրամի ուժի փետրվար ամսվա արդյունքն է, որն ուղղվել է «ՔայլՏեք» ընկերության տեղաշարժի մատչելի լուծումներ առաջարկող նոր ծրագրին։ Շնորհիվ նոր սարքավորումների, հաշմանդամություն ունեցող թվով 8 շահառու այսուհետ կունենան հնարավորություն հեշտությամբ բարձրանալ և իջնել ցանկացած աստիճանասանդուղքով։

Իսկ մարտին հավաքված մի դրամներն ուղղվելու են «Հերոսների վերականգնողական քաղաք» հոգեկան առողջության կենտրոնին, որի նպատակն է ապահովել պատերազմի մասնակից անձանց և նրանց ընտանիքների անդամների հոգեկան և սոցիալական վերականգնումն ու բարելավումը։

Իդրամի և IDBank-ի հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանը նշել է․ «Պատերազմից հետո մեր հասարակությունը մեծ ցնցումներ ապրեց, և տեղի ունեցածի հետ համակերպվելը հատկապես դժվար էր ռազմադաշտից վերադարձածների համար։ Մեր տղաների ու նրանց հարազատների հոգեկան առողջության վերականգնման նպատակով գործող այս կենտրոնը ճիշտ ժամանակին ստեղծվեց։ Վստահ ենք, որ անելիքների մեծ մասը դեռ առջևում է ու մենք ականատեսն ենք լինելու կենտրոնի շնորհիվ կյանքին լավատեսորեն նայող մեր հերոսների նոր հաջողություններին»։

«Հերոսների վերականգնողական քաղաք» նախագծի հիմնադիր Սուրեն Արեենցը նշել է․ «Մի դրամի ուժի» հետ սա երկրորդ համագործակցությունն է․ 2023-ին ևս IDBank և Idram ընկերությունների հետ միասին կենտրոնն ապահովել է տղաների վերականգնողական մի շարք թերապիաներ․ «Բայց այստեղ ոչ միայն ֆինանսական աջակցությունն է կարևոր, այլ հենց այն խորհուրդը, որ «Մի դրամի ուժն» է կրում․ այո, հնարավոր է անել մեծ գործեր ընդամենը մեկ դրամով, եթե այդ մեկ դրամները մեկտեղվում են։ Սա միանշանակ հավատ ու հույս է ներշնչում»։

«Մի դրամի ուժի» բարի գործերին մասնակից դառնալու համար ընդամենը բոլոր վճարումները պետք է կատարել Idram&IDBank հավելվածով, IDBanking.am և banking.idram.am առցանց հարթակներով, Իդրամի և IDBank-ի տերմինալներով, և յուրաքանչյուր վճարման դիմաց ընկերությունները մեկ դրամ կուղղեն կարևոր ծրագրերին։

Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---