ՀՀ–ն դարձել է Ներքին բժշկության եվրոպական ֆեդերացիայի լիիրավ անդամ![]() 21 մարտի 2025 - 15:39 AMT PanARMENIAN.Net - Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում մարտի 5-8-ը անցկացված Ներքին բժշկության եվրոպական 23-րդ համաժողովի և Եվրոպական ֆեդերացիայի վեհաժողովում, միաձայն քվեարկությամբ, Ներքին հիվանդությունների բժշկության հայկական ասոցիացիան ընդունվել է Ներքին բժշկության եվրոպական ֆեդերացիայի լիիրավ անդամի կարգավիճակով: Հայաստանը դարձել է ֆեդերացիայի 43-րդ անդամակցող պետությունը։ Ներքին հիվանդությունների բժշկության հայկական ասոցիացիայի հրավերով մասնակցություն են ունեցել Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության ղեկավար Դավիթ Կարապետյանը, վարչության պետի տեղակալ Արմինե Զոհրաբյանը, ինչպես նաև մայրաքաղաքին ենթակա չորս բուժհաստատությունների տնօրեններ, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ Միջոցառման ընթացքում ներկայացվել է ՆՀԲՀԱ-ի վերջին վեց տարիների աշխատանքը՝ ուղղված ներքին բժշկության մասնագետների մասնագիտական աճին, գիտելիքների ու փորձի փոխանակման խթանմանը, ինչպես նաև կանխարգելման և երկարակեցության բժշկության զարգացմանը։ Ներկայացվել են նաև ներքին հիվանդությունների ախտորոշման ու բուժման ազգային չափորոշիչների ու ուղեցույցների կազմման և հարմարեցման գործընթացները Հայաստանում։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |