Կարկուտը վնասել է ցանքատարածություններ, այգիներ և տների տանիքներ![]() 14 մայիսի 2025 - 13:35 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 13-ին, ժամը 17:35-ի մոտակայքում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը ահազանգ է ստացել, որ Մեծ Այրում խոշորացված համայնքի Ճաճկան բնակավայրում, ինչպես նաև այլ գյուղերում, շուրջ հինգ րոպե շարունակ ուժեղ կարկուտ է տեղացել։ Կարկուտը վնասել է ցանքատարածքներ, այգիներ և տների տանիքներ, հայտնում է Shamshyan.com-ը։ Տուժել են հացահատիկի դաշտերը, բանջարաբոստանային մշակաբույսերը, ինչպես նաև մրգատու ծառեր։ Նշվում է, որ շատ գյուղացիներ, որոնք ամբողջ տարվա ընթացքում հույս էին դրել բերքի վրա, այսօր կանգնած են մեծ վնասների և անորոշության առջև։ Որոշ համայնքներում վնասների չափը կազմում է մինչև 70-80 տոկոս, ինչը լուրջ սոցիալ-տնտեսական հետևանքներ կարող է ունենալ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |