Վարորդականները կթվայնացվեն, քննությունը հնարավոր կլինի վերահանձնել հաջորդ օրը 45,000 դրամով![]() 15 մայիսի 2025 - 16:04 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում գործարկվում է վարորդական վկայականների թվային տարբերակը։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հայտարարել է, որ այժմ քաղաքացիները կարող են դիմել և գործող վկայականներից բացի ստանալ նաև դրանց թվային տարբերակները, հայտնում է Radar.am-ը։ Նրա խոսքով՝ ՀՀ տարածքում երթևեկության շրջանակներում թվային վարորդական իրավունքի գոյությունը բավարար կլինի, և որևէ խնդիր չի առաջանա։ Նախարարը, սակայն շեշտել է, որ արտերկրում վարելու դեպքում անհրաժեշտ կլինի ունենալ ֆիզիկական վարորդական վկայական։ Նախարարն ընդգծել է, որ պարեկային ծառայությունն ամբողջությամբ ապահովված է տեխնիկական միջոցներով, որոնք թույլ են տալիս արագորեն նույնականացնել վարորդին։ Նա հավելել է, որ նման մեխանիզմ գործում է նաև մեքենայի հաշվառման վկայագրի՝ տեխանձնագրի համար։ Կառավարությունը նաև հաստատել է նոր կարգ, որի համաձայն՝ վարորդական իրավունք ստանալու տեսական կամ գործնական քննությունը հավելյալ գումարի դիմաց հնարավոր է վերահանձնել նաև հաջորդ օրը։ Ներքին գործերի նախարարությունն առաջարկում է` եթե անձը հաջորդ օրն է ուզում վերահանձնել քննությունը, ապա հավելյալ գումարը կկազմի 45 հազար դրամ, եթե 3–րդ օրը, ապա` 30 հազար դրամ, հայտնում է Sputnik Արմենիան։ ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի խոսքով` այս պահին ունենք ստանդարտ վճարի դիմաց մատուցվող ծառայություն, երբ օրինակ` հնարավոր է արագացված ընթացակարգով հավելյալ վճարի դիմաց ստանալ անձնագիր կամ նույնականացման քարտ։ Այժմ նախարարությունն առաջարկում է նույն մեխանիզմը կիրառել նաև վարորդական վկայականների ստացման տեսական և գործնական քննությունների համար։ «Եթե անձը թե՛ տեսական, թե՛ գործնական քննություններից ստանում է բացասական գնահատական, ապա նա միայն մեկ շաբաթ անց ունի վերահանձնման հնարավորություն։ Մենք ստացել ենք բազմաթիվ դիմումներ, որտեղ նշվում է, որ որոշակի գումարի դիմաց անձը կարող է քննությունը վերահանձնել անգամ հաջորդ օրը»,– տեղեկացրեl 1 Սարգսյանը։ Մեկ այլ փոփոխությամբ` եթե հաջորդ ստանդարտ վերահանձնման (2–րդ վերահանձնում) ժամանակահատվածը մեկ ամիս անց է, այս դեպքում ևս սահմանվել են ժամկետային որոշակի հնարավորություններ. եթե մեկ ամիս անց ևս անձը ստանում է բացասական գնահատական, ապա նա կարող է վերահանձնել 7–րդ և 14–րդ օրը։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |