Ավինյանը՝ տրանսպորտի թանկացման մասին․ 40 տարում մի անգամ չպե՞տք է վերանայվեն սակագները

Ավինյանը՝ տրանսպորտի թանկացման մասին․ 40 տարում մի անգամ չպե՞տք է վերանայվեն սակագները

PanARMENIAN.Net - Քաղաքապետ Տիգրան Ավինյանը Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում, անդրադառնալով մայրաքաղաքի տրանսպորտային խնդիրներին, շեշտել է, որ եթե որևէ բան չվերանայվի, «կունանանք այն, ինչ ունեցել ենք մոտ 30 տարի»։ Նրա խոսքով՝ եթե ուզում ենք կյանքում որևէ բան փոխվի, դրա համար նաև համապատասխան միջոցներ են պետք։

«Որոշ չափով բոլորը պետք է մասնակցեն այդ փոփոխությանը, և այո, ժամանակ առ ժամանակ որոշ ծառայությունների վճարներ պետք է վերանայվեն, ինչքան էլ դա հաճելի չէ, բայց, կներեք, 40 տարվա ընթացքում մի անգամ չպե՞տք է վերանայվեն, երբ ամբողջ տրանսպորտային համակարգը փոխվում է։ Կարծում եմ՝ դա շատ տրամաբանական փոփոխություն է»,- ասել է Ավինյանը, հայտնում է Radar.am-ը։

Նա նշել է, որ Երևանում «գազել» չկա, կան բարձրակարգ ավտոբուսներ, որոնք երթևեկում են ամբողջ քաղաքով, և համապատասխան սպասարկման համար կա համապատասխան վճար։

«Մոտավորապես 10-11 տարի առաջ Երևանի քաղաքապետարանն ուզում էր ներդնել նախկին «գազելների» համար։ Եթե որևէ մեկը կարծում է, որ դա նույնպես շատ է, ժողովուրդ ջան, այդ ենթադրություններով կարող ենք վերադառնալ նախկին «գազելների» համակարգին։ Եթե չենք ուզում, որ տրանսպորտի որակը փոխվի, հա, կարող ենք այդպես մաշեցնել մինչև վերջ, որևէ բան չվերանայել, ու այո, կունենանք այն, ինչ ունեցել ենք մոտ 30 տարի»,- նշել է քաղաքապետը։

Նա ընդգծել է, որ իրական փոփոխություններն անհնար են առանց ֆինանսական ներդրումների և քաղաքացիների համատեղ մասնակցության։

Փետրվարի 11–ին Երևանի ավագանին մերժել է ընդդիմության առաջարկը, որով նախատեսվում էր պահպանել մեկանգամյա 100 դրամ արժողությամբ տրանսպորտային ուղեվարձը։ Փետրվարի 1-ից Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը, ինչպես նաև երիտասարդական շարժումներ պայքարում էին տրանսպորտի թանկացման դեմ՝ մարդկանց հորդորելով վճարել հարյուր դրամ։

Երևանի ավագանին 33 կողմ ձայնով ընդունել է որոշում, ըստ որի մեկ ուղևորության արժեքը փետրվարի 1–ից սահմանվել է 150 դրամ։ Բացի այդ, ներդրվելու են միասնական տոմսային համակարգի փաթեթներ։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---