ՔԿ նախագահ․ Կալանքը պետք է լինի ծայրահեղ միջոց

ՔԿ նախագահ․ Կալանքը պետք է լինի ծայրահեղ միջոց

PanARMENIAN.Net - Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն Արագածոտնի մարզում ղեկավար կազմի և քննիչների հետ խորհրդակցության ժամանակ անդրադարձել է կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունների քանակին՝ նշելով, որ խափանման այդ միջոցի ընտրությունը պետք է լինի ծայրահեղ միջոց, երբ այլընտրանքային մյուս բոլոր խափանման միջոցները չեն կարող ապահովել անձի պատշաճ դատավարական վարքագիծը:

Քննչական կոմիտեի նախագահը հանձնարարել է ակտիվացնել քրեական վարույթներով պետությանը պատճառված վնասի վերականգնման ուղղությամբ կատարված աշխատանքները՝ արձանագրելով այդ ուղղությամբ կատարված աշխատանքների ոչ բավարար լինելը:

Պողոսյանն ընդգծել է նորանշանակ քննիչներին կցված փորձառու քննիչների անհրաժեշտությունը։

Քննչական կոմիտեի նախագահը շրջել է մարզային վարչության վարչական տարածքում՝ գնահատելու քննիչների համար ստեղծված պայմանները։

Արագածոտնի մարզային քննչական վարչության պետ Կարեն Գրիգորյանը ներկայացրել է 2024 թվականին և 2025 թվականի առաջին եռամսյակում կատարված աշխատանքների ընդհանուր պատկերը։

2024 թվականի ընթացքում Արագածոտնի քննչական վարչությունում քննության է ենթարկվել 2628 քրեական վարույթ, որոնցից 559-ը փոխանցվել են 2023 թվականից։

Նշված գործերից 2105-ի ընթացքը կարգավորվել է, այդ թվում՝ 1615-ը ունեցել են դատավարական ավարտ. 645 վարույթ՝ 655 անձի նկատմամբ ուղարկվել են դատարան մեղադրական եզրակացությամբ, 1-ը՝ եզրափակիչ ակտով, իսկ 969 վարույթ կարճվել է (807-ը՝ ռեաբիլիտացնող, 162-ը՝ ոչ ռեաբիլիտացնող հիմքով), 189 վարույթ միացվել է, իսկ 52-ը փոխանցվել են այլ մարմինների։

2024 թվականին մեկ քննիչի հաշվին միջինում բաժին է ընկել 162 քրեական վարույթ։

Նշված ժամանակահատվածում նկատվել է արտադրողականության աճ․ ավարտված վարույթների մասնաբաժինը կազմել է 61.5%։ Քրեական վարույթների ընթացքի որոշման մակարդակը աճել է 3%-ով՝ հասնելով 80.1%-ի, իսկ դատարան ուղարկված վարույթները՝ 5.7%-ով։

Արագածոտնի մարզային քննչական վարչությունում արձանագրվել է առերևույթ հանցանքի վերաբերյալ 2217 հաղորդում, որոնցից 1923-ի հիման վրա հարուցվել է քրեական վարույթ։

Նույն ժամանակահատվածում անչափահասների կողմից կատարված հանցագործությունների մասով քննվել է 13 վարույթ, որից 3-ը կարճվել է, 5-ը՝ միացվել, իսկ մնացած 5-ը տեղափոխվել է 2025 թվականի հունվար։ Անչափահասների դեմ ուղղված հանցագործություններով քննվել է 31 վարույթ, որոնցից 3-ը ուղարկվել է դատարան, 9-ը՝ կարճվել, 1-ը ճանաչվել է որպես ավարտված վարութային գործընթացով, 2-ը փոխանցվել են այլ մարմինների, 1-ը միացվել է, իսկ 15-ը տեղափոխվել են 2025 թվականի հունվար։

Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ քննվել է 12 վարույթ. դրանցից 1-ը՝ մասնակի անջատմամբ ուղարկվել է դատարան, 2-ը՝ կարճվել ռեաբիլիտացնող հիմքով, 2-ը ճանաչվել են ավարտված՝ չբացահայտված անձով, 1 վարույթով կասեցվել է քրեական հետապնդումը՝ անհայտ գտնվելու հիմքով, 1-ը ուղարկվել է այլ մարմին, իսկ 6-ը՝ տեղափոխվել է 2025 թվականի առաջին կիսամյակ։

2024 թվականի դեկտեմբերի 2-ի դրությամբ 1 տարուց ավել քննվող քրեական վարույթների թիվը կազմել է 116։ 2024-ի դեկտեմբերից մինչև 2025-ի ապրիլ կարգավորվել է այդ վարույթներից 76-ը՝ 10-ը ուղարկվել են դատարան մեղադրական եզրակացությամբ, 27-ը կարճվել են, 39-ը՝ պասիվացվել։

2025 թվականի առաջին եռամսյակում քննության է ենթարկվել 1110 քրեական վարույթ. դրանցից 523-ը փոխանցվել են նախորդ տարվա դեկտեմբերից, 110-ը՝ վերագործարկվել են, իսկ 477-ը նոր վարույթներ են՝ ստացված ընթացիկ եռամսյակում։

Այդ 1110 վարույթներից 405-ի ընթացքը լուծում է ստացել, որոնցից 269-ը՝ դատավարական ավարտով․ դրանցից 97-ը ուղարկվել են դատարան՝ մեղադրական եզրակացությամբ կամ եզրափակիչ ակտով, 172-ը կարճվել են (152-ը՝ ռեաբիլիտացնող, 20-ը՝ ոչ ռեաբիլիտացնող հիմքով), 93-ը պասիվացվել են, 32-ը միացվել, 11-ը ուղարկվել են այլ մարմին։ 705 վարույթների քննությունն այս պահի դրությամբ շարունակվում է։

Խորհրդակցության արդյունքում Արագածոտնի մարզային քննչական վարչությունում իրականացվել են կադրային փոփոխություններ։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---