Նարկոլոգ․ Եթե դեռահասը թմրամիջոցներ է օգտագործում, խոսեք նրա հետ, բացատրեք վնասներն ու վտանգները

Նարկոլոգ․ Եթե դեռահասը թմրամիջոցներ է օգտագործում, խոսեք նրա հետ, բացատրեք վնասներն ու վտանգները

PanARMENIAN.Net - Նարկոլոգ Լիլիթ Մարգարյանը, անդրադառնալով դեռահասների շրջանում թմրամիջոցների տարածմանը, գրել է, որ հաճախ դեռահասները բախվում են մի շարք դժվարությունների, որոնք ինքնուրույն ի վիճակի չեն լինում հաղթահարել, և թմրանյութերը դառնում են իրականությունից փախչելու ուղի։Թմրամիջոցներ գործածելու ռիսկի գործոնների ու վարքագծային փոփոխությունների վերաբերյալ ուղեցույցը հրապարակվել է առողջապահության նածարարության ֆեյսբուքյան էջում։

«Եթե դեռահասը թմրամիջոցներ է օգտագործում, խոսեք նրա հետ, բացատրեք դրանց գործածման վնասներն ու վտանգները»,–նշվում է հրապարակման մեջ։

Թմրամիջոցների օգտագործման հիմնական ռիսկային գործոններն են՝

  • հոգեկան խանգարումներ,
  • վարքային խանգարումներ,
  • հետտրավմատիկ սթրեսային արձագանքներ,
  • ցածր ինքնագնահատական կամ մերժված լինելու զգացողություն,
  • ժամանակակից համարվելու ձգտում,
  • ըմբոստություն, կանոններին հակազդելու ցանկություն։

Հատկապես կարևոր է նկատել դեռահասի վարքի ցանկացած փոփոխություն, օրինակ՝

  • հաճախակի տրամադրության փոփոխություններ՝ առանց ակնհայտ պատճառի,
  • հիշողության և ուշադրության խանգարումներ, դժվարություններ կենտրոնացման հետ,
  • ուսման առաջադիմության անկում,
  • գրգռվածություն, ագրեսիա, հակամարտային վարք,
  • մշտական հոգնածություն,
  • ցերեկային քնկոտություն ու գիշերային անքնություն,
  • մեկուսացում, անտարբերություն սեփական անձի, ընտանիքի, ընկերների և նախընտրելի զբաղմունքների հանդեպ,
  • նախկին ընկերների փոխարինում կասկածելի նոր շրջապատով,
  • գումարի հաճախակի պահանջ, հիմնավորում չունեցող ծախսեր,
  • գաղտնի հեռախոսազանգերի բազմապատիկ աճ։

Ֆիզիոլոգիական նշանները կարող են ներառել՝

  • մաշկի և լորձաթաղանթների ուժեղ գունատություն կամ կարմրություն,
  • բբերի լայնացում կամ կրճատում, կարմրած աչքեր,
  • անհանգիստ կամ սառած հայացք,
  • դանդաղ կամ արագացած խոսք, որն անհամակարգ է,
  • ախորժակի կորուստ և քաշի նվազում,
  • երկարատև հազ,
  • շարժումների անհամակարգություն։
  • Թմրամիջոցների օգտագործումը վնասում է ամբողջ օրգանիզմը՝
  • նյարդային համակարգի վրա ազդում է՝ բերում ինտելեկտի անկման, թուլամտության, ծանր հոգեկան խանգարումների,
  • սրտի և անոթների վրա՝ առաջացնում է ճնշման կտրուկ բարձրացում և սրտի ռիթմի խանգարումներ,
  • ստամոքսի և աղիքների համակարգի խանգարումներ,
  • վերարտադրողական և սեռական համակարգի խանգարումներ՝ պայմանավորված հորմոնալ անհավասարակշռությամբ։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---