Հայաստանն ԱՄՆ-ի եւ Իսրայելի հետ միասին Թուրքիայի համար ոչ բարեկամական երկրներից մեկն է հանդիսանում 1 հունիսի 2009 - 00:25 AMT PanARMENIAN.Net - Հայաստանն ԱՄՆ-ի եւ Իսրայելի հետ միասին Թուրքիայի համար ոչ բարեկամական երկրներից մեկն է: Այդ մասին խոսում են հասարակական կարծիքի հերթական հարցման արդյունքները, որն անցկացրել է Ստամբուլի Bachesehir համալսարանը: Համաձայն հարցման տվյալների, երկրի քաղաքացիների 64 տոկոսը չի ցանկանում ապրել հրեաների հետ հարեւանությամբ, իսկ 54 տոկոսը պատրաստ չեն , որպեսզի նրանց հարեւանները քրիստոնյաներ լինեն: Թուրքիայի քաղաքացիների 43 տոկոսը չեն ցանկանում բարեկամություն հաստատել ԱՄՆ-ի հետ:Թուրքիայի բնակչությունը ենթադրում է, որ Իսրայելն անմիջական պատասխանատվություն է կրում այսօր աշխարհում առկա գլոբալ խնդիրների մեծամասնության համար: ԱՄՆ եւ ԵՄ հարուստ երկրները երկրորդ եւ երրորդ տեղերն են կիսում «անհանդուժողականության» հորիզոնականում: Կրոնը գլխավոր տեղերից մեկն է զբաղեցնում Թուրքիայի 15-18 տարեկան քաղաքացիների շարքում. 62 տոկոսն իրենց իսլամականներ են համարում, եւ միայն 18 տոկոսն է պաշտպանում աշխարհիկ պետությունը: Հարցվածների կարծիքով, երկրի համար ամենամեծ վտանգն է ներկայացնում Քրդական աշխատավորական կուսակցությունը (ՔԱԿ), իսկ բանակը նախկինի նման թուրքական հասարակության ամենահեղինակավոր ինստիտուտն է, գրում է թուրքական Milliyet թերթը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |