ՀԱՊԿ Անվտանգության խորհուրդների քարտուղարները կհավաքվեն Մինսկում 2 հունիսի 2009 - 12:23 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 5-ին Մինսկում տեղի կունենա ՀԱՊԿ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի (ԱԽՔԿ) նիստը: Օրակարգում շուրջ 20 հարց է: Նախատեսվում է, որ Անվտանգության խորհուրդների քարտուղարները կքննարկեն ռազմաքաղաքական իրավիճակի զարգացումը կազմակերպության պատասխանատվության եւ մերձակա գոտում եւ առաջացող մարտահրավերներին հակազդելու միջոցներն, ինչպես նաեւ կամփոփեն ՀԱՊԿ շրջանակներում անցկացված «Կանալ», «Ապօրինի ներգաղթյալ» եւ «Պրոքսի» հատուկ գործողությունների արդյունքները: Անվտանգության խորհուրդների ղեկավարներն ընդլայնված նիստում կքննարկեն ՀԱՊԿ ԱԱՀՈՒ-ի ձեւավորմանը եւ զարգացմանն առնչվող իրավական նորմատիվ ակտերի փաթեթը, որոնց ստեղծման մասին որոշումը կայացվել է փետրվարի 4-ին Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստում: ԱԽՔԿ անդամները կհամաձայնեցնեն նաեւ նոր մարտահրվերներին ու սպառնալիքներին հավաքական հակազդեցության գործուն համարկարգի ստեղծմանն ուղղված փաստաթղթերը: Մասնավորապես, կքննարկվի ՀԱՊԿ անդամ երկրների հավաքական արձագանքման համակարգերի ձեւավորմանն ուղղված գործողությունների հիմնական ուղղությունների նախագծերը մինչեւ 2012թ. ժամանակահատվածի համար: Կքննարկվի նաեւ այն կազմակերպությունների ցուցակը, որոնք ահաբեկչական եւ ծայրահեղական են ճանաչվել ՀԱՊԿ անդամ պետություններում, ինչպես նաեւ Աֆղանստանում իրավիճակի կայունացմանը նպաստող համատեղ գործողությունների ծրագրի նախագիծը: Բացի այդ, Անվտանգության խորհուրդների ղեկավարները կքննարկեն կազմակերպության գործունեության գերակա ուղղությունները 2009թ. երկրորդ կիսամյակում-2010թ. առաջին կիսամյակում, անդամ պետությունների արտաքին հարաբերությունների, անվտանգության ու պաշտպանության գերատեսչությունների ներկայացուցիչների խորհրդակցությունների ծրագիրը, ինչպես նաեւ կազմակերպության ռազմական բաղադրիչի, այլ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության հետ կապված այլ փաստաթղթեր, հաղորդում է ՀԱՊԿ մամլո ծառայությունը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |