ՀՀ–ն և Իտալիան հուշագիր են ստորագրել հաշմանդամությամբ անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում![]() 23 հունիսի 2025 - 12:54 AMT PanARMENIAN.Net - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ու Իտալիայի Հանրապետության հաշմանդամություն ունեցող անձանց հարցերի նախարար Ալեսանդրա Լոկատելլին Երևանում կնքել են համագործակցության հուշագիր, որի նպատակն է խթանել փորձի փոխանակումն ու համատեղ նախաձեռնությունները՝ ուղղված հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը և սոցիալական ներառման ապահովմանը։ Փաստաթղթով առանձնացված է սոցիալական պաշտպանության ոլորտի քաղաքականությունների մշակման կատարելագործման, ինչպես նաև միջազգային փոխգործակցության և փորձի փոխանակման կարևորությունը։ Երկու կողմերն ընդգծել են իրենց հավատարմությունը՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայում ամրագրված սկզբունքներին։ Ըստ հուշագրի, համագործակցությունն ընդգրկում է մի շարք ոլորտներ, ներառյալ՝
Գործակցությունը կիրականացվի հետևյալ ձևաչափերով՝
Երկու նախարարներն էլ փաստաթղթի ստորագրումը գնահատել են որպես էական առաջընթաց՝ ուղղված հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներգրավվածության և հավասար հնարավորությունների երաշխավորմանը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |