Սյունիքում տեղադրվել է ճառագայթային մոնիտորինգային համակարգի կայան, որն ապահովում է ֆոնի շուրջօրյա հսկում

Սյունիքում տեղադրվել է ճառագայթային մոնիտորինգային համակարգի  կայան, որն ապահովում է ֆոնի շուրջօրյա հսկում

PanARMENIAN.Net - ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի և «Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոն» ՓԲԸ-ի մասնագետների կողմից Սյունիքի մարզում տեղադրվել է «Վաղ ահազանգման ճառագայթային մոնիտորինգային համակարգի» մեկ կայան, որն ապահովում է շրջակա միջավայրի գամմա ճառագայթային ֆոնի հսկողություն 24/7 ռեժիմով։

Չափման/մոնիթորինգի արդյունքները պարբերաբար կթարմացվեն։

Չափման արդյունքները փաստում են, որ շրջակա միջավայրի գամմա ճառագայթային ֆոնի փոփոխություն չի գրանցվել, հայտնում է ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն։

Հունիսի լույս 22-ի գիշերը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է Իրանում երեք միջուկային օբյեկտների՝ Ֆորդոյում, Նաթանզում և Իսֆահանում իրականացված հաջող հարվածի մասին։ Ավելի ուշ նա հայտարարել է, որ այդ օբյեկտները լիովին ոչնչացվել են և այս գործողությունն անվանել է նշանակալի ռազմական հաջողություն։ Իսրայելը հունիսի 13-ից սկսած ամեն օր օդային հարվածներ է հասցրել Իրանի տարածքին՝ նպատակ ունենալով վերացնել իսլամական հանրապետության հրթիռային և միջուկային ծրագիրը։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---