Կարեն Բեկարյան. Այնպիսի տպավորություն է, որ Բաքուն այժմ նեղացած է ողջ աշխարհից 2 հունիսի 2009 - 21:07 AMT PanARMENIAN.Net - «Կան սպասումներ, որոնք ունեն իրենց արդարացումները»,- մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է նա, նշելով, «քանի որ մենք ապրում ենք այդ գործընթացում, այն քայլերը կամ արդյունքնրեը, որոնք տեսնում ենք, շատ փոքր են երեւում մեր աչքում եւ մենք բնականաբար ակնկալում ենք ավելին, քան կա իրականում: Իսկ իրականում մենք ունենք հետեւյալը. Պրահայում Սարգսյան-Ալիեւ հանդիպումից հետո ինձ համար համար առաջին հարցը ՀՀ նախագահի հայտարարությունն էր, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը չի քննարկվելու հայ-թուրքական հարաբերություններում: Եվ երկրորդ` ղարաբաղյան հարցը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման անկյունաքարն է»:«Ցանկացած բանակցություն առաջընթաց ունի, երբ կողմերի դիրքորոշումները հստակ արտահայտված են ոչ միայն փակ դռների հետեւում, այլ նաեւ հասարակության համար: Ես չգիտեմ, թե արդյոք այդպիսի առաջընթաց կլինի Սանկտ-Պետերբուրգում, նույնիսկ եթե նվազագույն առաջընթաց լինի, դա ավելի իրական կլինի, քան նմանակումը»,- հայտարարել է Բեկարյանը: Դրա հետ մեկտեղ նա ընդգծել է, որ Ադրբեջանն այժմ գտնվում է բարդ իրադրության մեջ: «Այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ Բաքուն այժմ նեղացած է ողջ աշխարհից, այդ թվում Թուրքիայից հայ-թուրքական գործընթացի համար: Ինքներդ հասկանում եք, որ Բաքուն չի հավատում Էրդողանի հայտարարություններին, դրանում էլ թուրքական ներկայացուցիչների հաճախակի այցելությունների պատճառն է Ադրբեջան Բաքվին աջակցելու հայտարարություններով, բայց նույնիսկ դա չի օգնել մարել այն հիստերիան, որն այժմ նկատվում է երկրում»,- կարծում է հայ քաղաքագետը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |