Կարապետյանի պաշտպանության խորհուրդ. ՀԷՑ–ի աշխատողների խախտված իրավունքները կվերականգնվեն

Կարապետյանի պաշտպանության խորհուրդ.  ՀԷՑ–ի աշխատողների խախտված իրավունքները կվերականգնվեն

PanARMENIAN.Net - Երկու ամսով կալանավորված գործարար Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը հայտարարել է, որ ՀԷՑ–ի այն աշխատակիցներին, ում կսպառնան մշուշոտ ապագայում աշխատանքից ազատել ինչ-ինչ շինծու պատճառներով իրենց հասարակական կամ կրոնական համոզմունքների համար, թող հանգիստ լինեն, նրանց աշխատանքային խախտված իրավունքները կվերականգնվեն, իսկ այդ ընթացքում նրանք կունենան համարժեք պայմաններով աշխատանք», հայտնում է News.am-ը։

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ այն ՀԷՑ-ի աշխատակիցներին, «ովքեր իրենց գործը թողած զբաղված են քաղաքական խարդավանքներով, հուլիսին կազատվեն աշխատանքից», իսկ ովքեր «ՀԷՑ աշխատակիցներին պարտադրում են հավաքների մասնակցել, նաև կդատվեն»։

«Տաշիր» խմբի առաջին փոխնախագահ Նարեկ Կարապետյանը հայտնել է մայրաքաղաքում անցկացվելիք երթի մասին, որը կազմակերպվում է ի նշան բողոքի։ Նա հանրությանը կոչ է արել հուլիսի 4-ին, ժամը 18:00-ին, հավաքվել Մաշտոցի պողոտայի Սիզնս (Մալիբու) այգու տարածքում, որտեղից երթի մասնակիցները կշարժվեն դեպի «Տաշիր» խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի կալանքի վայր։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---