Ալեքսանյան․ Եթե ՀԷՑ-ի աշխատողները գործի ժամին զբաղված են ուրիշ բանով, այդ թվում՝ քաղաքական խարդավանքներով, կազատվեն![]() 2 հուլիսի 2025 - 16:19 AMT PanARMENIAN.Net - «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն գրառմանը, թե ՀԷՑ-ի այն աշխատողները, որոնք գործը թողած՝ զբաղված են քաղաքական խարդավանքներով, հուլիսին կազատվեն աշխատանքից, ասել է, որ ամենայն հավանականությամբ, հուլիսից ՀԷՑ-ի կառավարումը կստանձնի կառավարությունը: Նա հավելել է, որ բոլոր այն աշխատողները, որոնք իրենց գործը թողած՝ կզբաղվեն ցանկացած այլ բանով, բնականաբար, պետք է ազատվեն աշխատանքից, որովհետև ՀԷՑ-ում շատ ավելի շատ աշխատանք կա, հայտնում է 1lurer.am-ը։ «Այսինքն՝ եթե կան մարդիկ, որոնք ՀՀ քաղաքացիների հոսանքի դիմաց վճարած գումարի դիմաց փոխանակ գնան, այդ մարդկանց հոսանքը սարքեն, այնպես անեն, որ այդ մարդկանց հոսանքը խափանումներ չունենա, նորմալ աշխատի, և գործի ժամին գործի փոխարեն զբաղված են ուրիշ բանով, այդ թվում՝ քաղաքական խարդավանքներով, կազատվեն»,-ասել է Ալեքսանյանը։ Պատգամավորից հետաքրքրվել են՝ ինչ տեղեկատվության հիման վրա է նա պնդում, որ կան աշխատողներ, ովքեր աշխատանքային ժամերին չեն իրականացնում իրենց պարտականությունները։ Ալեքսանյանը պատասխանել է. «Մամուլում կան հստակ հրապարակումներ, որ ՀԷՑ-ում մարդկանց, աշխատողներին պարտադրում են մասնակցել այս կամ այն միտինգներին»։ Նա հավելել է նաև, որ նույնիսկ1-2 աշխատող լինի, որ միտինգներին ինքնակամ մասնակցի:։ Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը գրառում էր արել, որՀԷՑ-ի այն աշխատողները, որոնք գործը թողած՝ զբաղված են քաղաքական խարդավանքներով, հուլիսին կազատվեն աշխատանքից, իսկ նրանք, ովքեր ՀԷՑ աշխատակիցներին պարտադրում են հավաքների մասնակցել, կդատվեն։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |