Գարեգին Բ–ն հորդորել է երիտասարդներին խորացնել հայոց լեզվի և պատմության իմացությունը

Գարեգին Բ–ն հորդորել է երիտասարդներին խորացնել հայոց լեզվի և պատմության իմացությունը

PanARMENIAN.Net - Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն հուլիսի 8–ին ընդունել է հայագիտական և կրոնագիտական դասընթացների մասնակից սփյուռքահայ երիտասարդներին, հորդորել նրանց խորացնել հայոց լեզվի և պատմության իրենց իմացությունը։

Վեհափառ Հայրապետն, իր օրհնությունը բերելով տարբեր երկրներից ժամանած երիտասարդներին, կարևորել է նրանց համախմբումը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և մասնակցությունը կրթական ծրագրին։

«Նորին Սրբությունը հորդորեց հայորդիներին ջանասիրությամբ մասնակից լինել դասընթացներին՝ զորացնելով հայոց լեզվի և պատմության իրենց իմացությունն ու հոգևոր գիտելիքները, ինչպես նաև հաղորդ դառնալով հայրենիքի հոգևոր-մշակութային ժառանգությանն ու արժեքներին։

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը Աստծու Սուրբ Աջի հովանին մաղթել է հայորդիներին պատգամելով ամուր պահել իրենց կապը Եկեղեցու և հայրենիքի հետ անխաթար պահպանելու իրենց ինքնությունը»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր գրառում է արել ֆեյսբոքյան իր էջում՝ նշելով, որ «Քրիստոսի տունը զավթված է շնաբարո, ապազգային խմբակի կողմից և պետք է ազատագրվի» և որ ինքն է «առաջնորդելու այդ ազատագրումը»։

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը հանդես է եկել համերաշխության կոչով՝ աջակցություն հայտնելով Հայ առաքելական եկեղեցուն։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---