Հուլիսի 11–ից օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-9 աստիճանով

Հուլիսի 11–ից օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-9 աստիճանով

PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում hուլիսի 10-ին և 15-ին կեսօրից հետո հանրապետության մի շարք համայնքներում դիտվելու են կարճատև անձրևներ ու ամպրոպներ, իսկ որոշ հատվածներում չի բացառվում նաև կարկուտ։ Իսկ հուլիսի 11-14-ը տեղումներ չեն սպասվում։

Քամին՝ հարավարևմտյան ՝ 2-5 մ/վ, հուլիսի 10-ին և 15-ին ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ։ Հուլիսի 10-15-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում, Երևանում սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 10-ի ցերեկը, 11-14-ին աստիճանաբար կբարձրանա 6-9 աստիճանով։

Երևանում հուլիսի 10-ի երեկոյան ժամերին քաղաքի որոշ հատվածներում հնարավոր է կարճատև անձրև ու ամպրոպ։ Հուլիսի 11-15-ը տեղումներ չեն սպասվում։ Երեկոյան ժամերին քամին կարող է ուժգնանալ մինչև 15-18 մ/վ։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---