Կալանավորվել է «Տաշիր Պիցցա» ցանցի տնօրենը![]() 11 հուլիսի 2025 - 12:29 AMT PanARMENIAN.Net - 1 ամսով կալանավորվել է «Տաշիր Պիցցա» ցանցի տնօրեն Վաղինակ Ղազարյանը: Որոշումը դատարանը կայացրել է ուշ գիշերը։ Ավելի վաղ դադարեցվել էր ցանցին պատկանող 32 վայրերից 12-ի գործունեությունը, որոնց զգալի մասը կրկին սկսել է աշխատել: Քննչական կոմիտեից հայտնել են, որ «Տաշիր Պիցցա» ՍՊԸ տնօրենի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելը), հայտնում է Sputnik Արմենիան։ Ստուգումները սկսվել են «Տաշիր գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորման հետ գրեթե միաժամանակ։ Կարապետյանին կալանավորել են հունիսի 18-ին ՝ իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր անելու մեղադրանքով։ Նախօրեին նա հանդես էր եկել ի պաշտպանություն Հայ առաքելական եկեղեցու՝ քննադատելով իշխանություններին։ Այս ֆոնին իշխանությունները սկսել են Կարապետյանին պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության պետականացման գործընթացը։ Խուզարկություններ են կատարվել ՀԷՑ-ի և «Տաշիր» ընկերությունների խմբի գրասենյակում։ Կան ձերբակալվածներ և կալանավորվածներ։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |