Թուրքիայի համար Ադրբեջանական գազի գները պայմանավորված կլինեն շուկայի պահանջներով 3 հունիսի 2009 - 23:00 AMT PanARMENIAN.Net - Մենք Թուրքիային գազը ռուսական գազի գնով չենք առաջարկում, որն արհեստականորեն բարձրացված ենք համարում, լրագրողներին հաղորդել է ԱՀՊՆԸ փոխնախագահ Էլշադ Նասիրովը : «Ադրբեջանական գազի արդար գնի շուրջ պայմանավորվածության ձեռքբերումն առաջիկա ադրբեջանաթուրքական բանակցությունների ընթացքում դրական արդյունք է Թուրքիայի համար: Քանի որ, «Շահ-Դենիզ» նախագծի երկրորդ փուլից գազի լրացուցիչ ծավալներ մատակարարելու հնարավորություն ունենալով` գազի ադրբեջանցի արտադրողները կարող էին անհապաղ Թուրքիայից պահանջել «Շահ-Դենիզ» նախագծի առաջին փուլի գազի գնի մեծացում, եւ բնականաբար, բարձր գներ երկրորդ փուլից: Սակայն մենք դա չենք անի, քանի որ գտնում ենք, որ գազի երկարաժամկետ մատակարարումների շուրջ ցանկացած պայմանագիր կգործի միայն այն դեպքում, երբ հավասարաչափ գոհ է ե'ւ գնորդը, ե'ւ վաճառողը», - ասել է Էլշադ Նասիրովը:ԱՀՊՆԸ փոխնախագահը գտնում է, որ հակառակ դեպքում, երկու կողմն էլ դատապարտված են հավերժ բանակցություններ կամ դատական գործ վարել: Այժմ կողմերը մոտենում են փոխզիջման, արդար շուկայական լուծման, ընդգծում է Էլշադ Նասիրովը: Այդ մասին հաղորդում է 1news.az-ը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |