Փաստաբան․ «Սթրայքբոլի գործով» կալանավորված 18-ամյա Չամիչյանի առողջական վիճակը վատթարացել է![]() 18 հուլիսի 2025 - 18:53 AMT PanARMENIAN.Net - «Սթրայքբոլի գործով» կալանավորված 18-ամյա Անդրանիկ Չամիչյանի առողջական վիճակը վատթարացել է։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։ «Նախօրեին Անդրանիկին տեսակցել են ծնողները ևինձ ահազանգել, որ նրա առողջական խնդիրները սրվել են։ Տղան լուրջառողջական խնդիր ունի սրտի հետ կապված, որի պատճառով բանակից տարկետում է ստացել»,–ասել է նա։ Փաստաբանը դիմում է ներկայացրել թե ՔԿՀ պետին, թե դատապարտհակների առողջությամբ զբաղվող ՊՈԱԿ-ի տնօրենին։ «Հույս եմ հայտնում, նույնիսկ վստահություն, որ հաստատ ՔԿՀ հիմնարկում պատշաճ ուշադրություն կլինի Անդրանիկի առողջության մասով»,- ասել է Մելիքյանը։ Անդրանիկ Չամիչյանը 2 ամսով կալանավորվել է սթրայքբոլի խաղի սարքավորումներ ունենալու պատճառով։ Նրան մեղադրում են ահաբեկչության նախապատրաստման մեջ։ Հուլիսի 10–ի առավոտյան խուզարկություններ են իրականացվել դաշնակցականների տներում, որից հետո 7 անձ ձերբակալվել է և տարվել ՀՀ քննչական կոմիտե։ Մի քանի օր անց մեծ մասին ազատ են արձակել։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |