ԱԶԲ–ն Հայաստանին 45․3 մլն եվրո վարկ կտրամադրի առողջապահության բարելավման համար![]() 1 սեպտեմբերի 2025 - 16:05 AMT PanARMENIAN.Net - ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի սեպտեմբերի 1-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել և դրական եզրակացություն է ստացել «ՀՀ և Ասիական զարգացման բանկի միջև «Առողջապահության որակի բարելավման ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը, որով ԱԶԲ–ն Հայաստանին 45․3 մլն եվրո վարկ կտրամադրի առողջապահության բարելավման համար: ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը նշել է, որ համաձայնագիրը արդյունքահենք վարկային ծրագիր է, որը նպատակ ունի բարձրացնել բժշկական օգնության և սպասարկման որակը։ Վարկային ծրագիրը համահունչ է ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրին և առողջապահության համակարգի 2023-2026 թվականների ռազմավարությանը։ Վարկային համաձայնագիրը ստորագրվել է 2025 թվականի փետրվարի 28-ին։ Ծրագիրը ներառում է մի շարք ուղղություններ․
Նանուշյանը նշել է, որ ծրագրի մշակումը տևել է շուրջ երկու տարի, և արդեն իրականացվել են մի շարք նախապատրաստական քայլեր։ Ըստ նրա՝ նախատեսվում է կառուցել կամ վերակառուցել 24 բժշկական հաստատություն, որի համար կծախսվի 16․76 մլն եվրո։ Բացի այդ, կկազմակերպվի բժիշկների լիցենզավորման գործընթացը՝ ուղղված մարդկային կապիտալի զարգացմանը։ Նախագիծը ստացել է դրական եզրակացություն և ընդգրկվելու է ԱԺ ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի օրակարգում։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |