Հաշվառումից դուրս եկողների թիվն աճել է, հաշվառվողներինը՝ կրճատվել![]() 2 սեպտեմբերի 2025 - 11:05 AMT PanARMENIAN.Net - 2025 թվականի առաջին կիսամյակում՝ հունվար-հունիս ամիսներին ՀՀ-ում հաշվառվել է 32,464 մարդ, ինչը զգալիորեն քիչ է նախորդ տարվա ցուցանիշից։ Նախորդ տարում ՀՀ-ում հաշվառվել է 80,556 մարդ։ Առաջին հորիզոնականում, ինչպես միշտ, կանգնած է մայրաքաղաք Երևանը։ Այս տարի Երևանում հաշվառվել է 10,888 մարդ, այն դեպքում երբ 2024-ին այդ թիվը կազմել է 33,263, հայտնում է «Փաստինֆոն»։ Կոտայքի մարզում այս տարվա առաջին եռամսյակում հաշվառվածների թիվը կազմել է 3945-ը նախորդ տարվա 12,845-ի փոխարեն։ Արարատի մարզում հաշվառվածներն այս տարվա առաջին եռամսյակում եղել են 3033-ը, իսկ նախորդ տարի 9686-ը։ Հաշվառումից հանված մարդկանց պարագայում պատկերը մի փոքր այլ է։ Եթե նախորդ տարում հաշվառումից հանված մարդկանց քանակը ՀՀ-ում եղել է 16,404-ը, ապա այս արդեն տարի այն կազմել է 24,449-ը։ Աշխարհագրորեն այս ցուցանիշներում նույնպես առաջնային տեղը զբաղեցնում է Երևանը, որտեղ այս տարի 7790 մարդ դուրս է եկել հաշվառումից։ Կոտայքում այդ թիվը կազմել է 2518, իսկ Արարատում՝ 2038: Ըստ գործող կարգի՝ այն քաղաքացիները, ովքեր ստացել են ՀՀ քաղաքացիություն, բայց չունեն մշտական բնակության վայր Հայաստանում և հիմնականում բնակվում են արտերկրում, բնակչության պետական ռեգիստրում գրանցվում են իրենց օտարերկրյա բնակության հասցեով՝ ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու պահին։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |