Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածը «պաշտպանում է թուրքական ժողովրդի միասնությո՞ւնը» 7 հունիսի 2009 - 01:39 AMT PanARMENIAN.Net - Օրերս Օսլոյում տեղի է ունեցել Holocaust Denial at the International Freedom of Expression Exchange միջազգային խորհրդաժողովը, որի ընթացքում Նորվեգիայում Թուրքիայի հյուպատոսության ներկայացուցիչը ընդհատել է Հայոց ցեղասպանության թեմայի քննարկումը` հայտարարելով, որ հայերը դաժանորեն սպանվել են եւ բռնագաղթվել են իրենց հայրենիքից պատերազմի տարիներին հայրենիքին դավաճանելու համար: Հյուպատոսության ներկայացուցիչը հրաժարվել է օգտագործել «ցեղասպանություն» բառը Օսմանյան կայսրությունում հայերի հետ պատահածը բնութագրելու համար: «Օսմանյան կայսրության հայերը բռնագաղթվել են ոչ թե նրա համար, որ հայ էին, այլ որովհետեւ գաղտնի համագործակցում էին թշնամու հետ պատերազմի տարիներին»,-ասել է նա: Իր հերթին թուրք հրատարակիչ Ռաջիփ Զարաքոլուն, ելույթ ունենալով խորհրդաժողովում, նշել է, որ Թուրքիայի ՔՕ 301 եւ 305 հոդվածները խոչընդոտում են Թուրքիայում Հայոց ցեղասպանության թեմայի քննարկմանը: Նա հավելել է, որ այդ հոդվածները «հորդորում են Հայոց ցեղասպանության ժխտումը»: Սակայն Նորվեգիայում Թուրքիայի հյուպատոսության ներկայացուցիչը հերթական անգամ ընդհատել է նրան եւ հայտարարել է, որ նման օրենքներն ընդամենը «պաշտպանում են թուրքական ժողովրդի միասնությունը», հաղորդում է Asbarez.com-ը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |