Ղուկասյանի որդու դեմ ևս մեկ գործ է հարուցվել, Խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը![]() 12 սեպտեմբերի 2025 - 10:56 AMT PanARMENIAN.Net - Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդուն՝ Սպարտակ Ղուկասյանին, առնչվող նոր քրեական գործ է հարուցվել։ Այդ մասին ասել են Քննչական կոմիտեից, հայտնում է Radar Armenia-ն։ «ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու նպատակով պաշտոնատար անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի կամ նշված անձանց դաստիարակության, խնամքի կամ հսկողության տակ գտնվողի նկատմամբ բռնություն գործադրելը)։ Կատարվում է նախաքննություն»,- հայտնել են ՔԿ-ից։ Սպարտակ Ղուկասյանը ձերբակալվել է շորթման մեղադրանքով հարուցված քրեական գործի շրջանակում։ Քննչական կոմիտեից հայտնել են, որ Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ որպես խափանման միջոց դատարանը սահմանել է տնային կալանքը, հայտնում է 1lurer.am-ը։ «Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում, մեղադրյալի նկատմամբ դատարանը որոշում է կայացրել խափանման միջոցը սահմանել տնային կալանքի տեսքով»,–ասվում է հրապարակման մեջ։ Ավելի վաղ հաղորդվել է՝ Գյումրու քաղաքապետի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, ձերբակալվել էր, և նրա նկատմամբ ներկայացվել էր կալանքի միջնորդություն։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |