ՌԴ նախագահն ընդգծել է ՀԱՊԿ ԱԱՀՈւ-ի իրավական ձեւակերպման կարեւորությունը 8 հունիսի 2009 - 20:21 AMT PanARMENIAN.Net - Արագ արձագանքման հավաքական ուժերի (ԱԱՀՈւ) կազմավորման գաղափարը ժամանակակից աշխարհում մնում է արդիական եւ այդ պատճառով անհրաժեշտ է շարունակել այդ նախաձեռնության իրավական ձեւակերպման աշխատանքը: Այդ մասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը: «ՀԱՊԿ արտահերթ նստաշրջանի անցկացումից ի վեր, որտեղ որոշում կայացվեց ԱԱՀՈւ ստեղծման մասին, ժամանակ է անցել, որը հստակ ցույց տվեց, որ հավաքական ուժերի կազմավորման գաղափարը ոչ միայն չի կորցրել իր արդիականությունն, այլ շատ կարեւոր է ժամանակակից աշխարհում, պահպանվող սպառնալիքների` ահաբեկչական, թմրանյութերի եւ սպառնալիքների պայմաններում»,-ասել է Դ.Մեդվեդեւը: ՌԴ նախագահը հավելել է, որ անհրաժեշտ է զբաղվել փաստաթղթերի նախապատրաստմամբ, որպեսզի ԱԱՀՈՒ ուժերը ստանան օրինական հիմք: Ն.Բորդյուժան տեղեկացրել է նախագահին այն մասին, որ ՀԱՊԿ հերթական գագաթնաժողովի համար, որը տեղի կունենա հունիսի 14-ին, արդեն նախապատրաստված կլինի փաստաթղթերի փաթեթը: Ն.Բորդյուժան նշել էր, որ ՀԱՊԿ արտահերթ նստաշրջանի անցկացումից ի վեր մեծ աշխատանք է կատարվել: «Բոլոր փաստաթղթերը հիմնականում համաձայնեցված են, ունեն պատրաստվածության բարձր մակարդակ»,-զեկուցել է ՀԱՊԿ գլխավոր քարտորղարը: «Մենք ուսումնասիրել ենք արագ արձագանքման ուժերի կազմավորման համաշխարհային փորձը, անց ենք կացրել շուրջ 30 նիստ փորձագետների մակարդակով, այդ թվում բարձր մակարդակի փորաձգետների թվում», հաղորդում է «Վեստի.ռու-ն»: ՀԱՊԿ կազմում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղստանը, Տաջիկստանն ու Ուզբեկստանը: ԱԱՀՈւ ստեղծման մասին պայմանագիրը ստորագրվել է 2009թ. փետրվարի 4-ին Մոսկվայում: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |