Անպտղության հաղթահարման ծրագրով միայն 2025–ին ծնվել է 300 երեխա

Անպտղության հաղթահարման ծրագրով միայն 2025–ին ծնվել է 300 երեխա

PanARMENIAN.Net - Անպտղության հաղթահարման պետական ծրագրով միայն այս տարվա ընթացքում լույս աշխարհ է եկել շուրջ 300 երեխա, հայտնում է առողջապահության նախարարությունը։

Բուժման արդյունավետությունը բարձրացնելու համար պետությունը ֆինանսավորում է և՛ բեղմնավորման գործընթացը, և՛ անհրաժեշտ ծավալով սահմանված հետազոտություններն ու դեղորայքը։

«Անպտղության հաղթահարման» ծրագիրը հնարավորություն է տալիս անվճար կամ արտոնյալ պայմաններով օգտվել վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով տրամադրվող բժշկական օգնությունից և սպասարկումից։Ծրագրում ներգրավվելու համար շահառուները իրենց ընտրությամբ կարող են դիմել 7բժշկական կազմակերպությունից որևէ մեկին։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---