Երևանում բացվել է ամենամեծ անվճար խաղահրապարակը![]() 22 սեպտեմբերի 2025 - 11:49 AMT PanARMENIAN.Net - Կենտրոն վարչական շրջանի և «Կերոն» զարգացման հիմնադրամի համատեղ ջանքերով Երևանի Օղակաձև զբոսայգու 6-րդ հատվածում՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հարևանությամբ բացվել է մայրաքաղաքի ամենամեծ անվճար հանրային խաղահրապարակը: Այն համապատասխանում է ներառական ու միջազգային չափանիշներին և զբաղեցնում է մոտ 2000 քմ տարածք: «Կարմրախայտ. թաքնված գետի գաղտնիքները» խաղահրապարակը նախատեսված է 0-12 տարիքային խմբերի երեխաների համար։ Խաղահրապարակի ստեղծման աշխատանքներում ներգրավվել են միջազգային մասնագիտացած թիմեր: Խաղահրապարակը ներառում է ինչպես միջազգային ստանդարտներին համապատասխան խաղասարքեր, այնպես էլ հատուկ պատվերով Երևանի համար ստեղծված խաղային սարքավորումներ աշխարհի առաջատար արտադրողներից։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |