Ադրբեջանը սպառնում է փոխել իր դիրքորոշումը ղարաբաղյան հարցում 9 հունիսի 2009 - 13:19 AMT PanARMENIAN.Net - Ո'չ Պրահայում, ո'չ Սանկտ Պետերբուրգում չեն եղել մեր կողմից սպասված եւ համանախագահների խոստացած առաջխաղացումները: Այդ մասին հայտարարել է Նախագահի վարչակազմի միջազգային կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովը: Նրա խոսքերով, եթե բանակցությունները շարունակվեն նման ձեւով, եթե ոչ մի առաջխաղացում չլինի, Ադրբեջանը կարող է փոխել իր դիրքորոշումը:«Չնայած նրան, որ սանկտ-պետերբուրգյան հանդիպման ժամանակ տերն ու միջնորդը եղել է Ռուսաստանը, եւ այդ հանդիպումը պետք է որոշակի առումով տարբերվեր փարիզյան հանդիպումից, սակայն ոչ մի լուրջ տարբերություն չի եղել նաեւ այստեղ», - ասել է Մամեդովը: Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում ոչ մի առաջընթաց չկա: Սակայն չբացառելով հուլիսին Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հերթական հանդիպման հնարավորությունը` Նովրուզ Մամեդովը նշել է, որ այդ հանդիպումը եւս կարող է տեղի ունենալ Ռուսաստանում, հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | Փաշինյանն ու Ֆրանսիայի նախկին վարչապետը խոսել են ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրից և սահմանազատումից Երևանում մեկնարկում է Ռաֆարենի նախաձեռնած «Խաղաղության շրջիկ համալսարանի» վերապատրաստման դասընթացը ԳՇ պետն ու Ֆրանսիայի ցամաքային զորքերի հրամանատարը քննարկել են գործակցության զարգացումը Ձեռք են բերվել պայմանավորվածություններ Սոկուրովը մագիստրոսական դասընթաց կվարի Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտում Բուհում արվեստանոց ունենալու առաջարկը նա ստացել է ռեկտորից ՀՀ-ն և ԱՄՆ-ն մաքսային մարմինների փոխադարձ օգնության վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել Փաստաթուղթը ստորագրվել է Միրզոյանի և Օ՝Բրայենի ներկայությամբ |