«Արծվաբերդում» գրանցվել է 1915–ից անհետացած համարվող սնկի տեսակ![]() 2 հոկտեմբերի 2025 - 18:27 AMT PanARMENIAN.Net - 2025 թվականի սեպտեմբերին Հայհիդրոմետ ՊՈԱԿ-ի կենսաբազմազանության խմբի կողմից իրականացվող հերթական դաշտային աշխատանքների ընթացքում «Արծվաբերդ» անտառտնտեսության տարածքում գրանցվել է Battarrea phalloides սնկի տեսակը։ Այն ընդգրկված է ՀՀ կարմիր գրքում` որպես Անհետացած (EX - Extinct) տեսակ։ Մինչ այս հաշվառումը Հայաստանում հայտնաբերվել էր միայն 1915 թվականին Լոռու ֆլորիստական շրջանում՝ Ախթալայի շրջակայքում, սակայն նրա հերբարիումային նյութը չի պահպանվել։ Տեսակը նմուշառվել է հետագա հետազոտությունների համար: Տարածքում առկա էր 5 առանձնյակ: Ըստ հնէաբանական տվյալների՝ Battarrea phalloides սնկի տեսակը հանդիսանում է կավե դարաշրջանի ռելիկտ, որի վտանգման հիմնական պատճառը համապատասխան բիոտոպերի վերացումն է»։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |