Գալյանն այցելել է «Արթիկ» ՔԿՀ, ծանոթացել շենքային պայմաններին

Գալյանն այցելել է «Արթիկ» ՔԿՀ, ծանոթացել շենքային պայմաններին

PanARMENIAN.Net - Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում այցելել է «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ։

Այցի ընթացքում նախարարը տեղում ուսումնասիրել է ՔԿՀ-ի պայմանները՝ դիտարկելով խցերը, գրադարանը, մարզասենյակը, հանգստի սենյակները և այլ ենթակառուցվածքներ։

Նա նաև այցելել է կարանտինային մասնաշենք և ծանոթացել կարճատև ու երկարատև տեսակցությունների սենյակների, ինչպես նաև մանկական խաղասենյակի պայմաններին։

Նախարարը զրուցել է դատապարտյալների հետ՝ լսելով նրանց կողմից բարձրացված խնդիրներն ու առաջարկները։

Նշվում է, որ Արդարադատության նախարարությունը հետամուտ է քրեակատարողական ոլորտի բարեփոխումների լիարժեք իրականացմանը։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---