Լենինգրադյան փողոցը կկրի Քըրք Քըրքորյանի անունը․ Նախագիծն օրակարգում է

Լենինգրադյան փողոցը կկրի Քըրք Քըրքորյանի անունը․ Նախագիծն օրակարգում է

PanARMENIAN.Net - Երևանի Աջափնյակ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների Լենիգրադյան փողոցը կանվանափոխվի։ Որոշման նախագիծը Երևանի ավագանու նիստի օրակարգում է, հայտնում է Aysor.am-ը։

«Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշման հավելվածով սահմանված կարգի 4-րդ կետով՝ Երևան քաղաքի ավագանին որոշում է.

Երևան քաղաքի Աջափնյակ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների Լենիգրադյան փողոցը (սկսվում է Հրազդանի մեծ կամրջից, հասնում Սեբաստիայի և Գ. Հասրաթյան փողոցների խաչմերուկ) անվանափոխել բարերար Քըրք Քըրքորյանի անվամբ՝ «Քըրք Քըրքորյան փողոց»,-նշված է նախագծում։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչ Քրիստինե Վարդանյանը ներկայացրել է նախաձեռնություն, որով առաջարկվել է փողոցներ անվանակոչել Աջափնյակում:

Նախատեսվում է Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան թաղամասի 5-րդ փողոցը վերանվանել ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, հայտնի կոմպոզիտոր Ալեքսանդր Աճեմյանի անունով, իսկ Սիլիկյան 6-րդ փողոցը՝ նշանավոր կոմպոզիտոր Արամ Սաթունցի անունով։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---