Տեր Մաղաքիան՝ Փաշինյանին. Հայ եկեղեցու հավատացյալը չի կարող հաղորդություն ստանալ կաթոլիկ եկեղեցում![]() 22 հոկտեմբերի 2025 - 16:45 AMT PanARMENIAN.Net - Տեր Մաղաքիա քահանա Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով Հռոմում արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի և ևս 6 Երանելների սրբադասման արարողության ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հաղորդություն ստանալուն, գրել է, որ դա հակասում է Հայ առաքելական եկեղեցու դավանաբանությանը։ «Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ եկեղեցու միջև դավանաբանական մեծ տարբերություն կա։ Հայ եկեղեցին Կաթոլիկ եկեղեցու հետ ընդհանուր հաղորդակցություն և միասնական Հաղորդություն չունի, հետևաբար մեր եկեղեցու զավակը չի կարող Հաղորդություն ստանալ Կաթոլիկ եկեղեցում։ Նման պարագայում նա դավանափոխ է լինում»,-գրել է նա։ Նա շեշտել է, որ միայն ապաշխարությամբ և ներքին զղջումով կարող է որևէ մեկն իր քայլը վերանայել և վերադառնալ Մայր Եկեղեցու գիրկը։ «Եթե որևիցէ մեկը Սուրբ Հաղորդություն է ստանում այս կամ այն եկեղեցում, նա նաև հաստատում է իր հավատարմությունը տվյալ եկեղեցուն և այդ եկեղեցու անդամ լինելուն։ Դարերի ընթացքում Հռոմի Կաթոլիկ եկեղեցին փորձել է դավանափոխ անել մեր ազգին, հատկապես հայոց արքաներին և իշխաններին, սակայն չի հաջողվել, բայց կարծես այսօր հաջողվեց։ Աստված պահապան մեր Սուրբ Եկեղեցուն, ազգին և Հայրենիքին»,-գրել է նա։ Վատիկանում, Սուրբ Պետրոսի հրապարակում, տեղի է ունեցել Արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի և ևս վեց Երանելիների սրբադասման արարողությունը, որը հանդիսապետել է Նորին Սրբություն Լեոն XIV Պապը։ Արարողությանը ներկա է գտնվել Փաշինյանը։ Արարողության ընթացքում Նորին Սրբություն Լևոն XIV Պապը ողջունել է դրան մասնակցող առաջնորդներին, որոնց թվում էին Փաշինյանը, Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան և այլ բարձրաստիճան հյուրեր։ Սրբադասման արարողության ընթացքում ի պատիվ Արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի հնչել է նաև հայերեն աղոթք։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |