Նաթան սրբազանը կոչ է արել ՀՕՄ–ի անդամներին ամրապնդել կապը Եկեղեցու և հայրենիքի հետ![]() 25 հոկտեմբերի 2025 - 13:15 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայ օգնության միության (ՀՕՄ) անկախ կանանց բարեգործական կազմակերպության ներկայացուցիչների ընդունելությունը, որի ընթացքում նրանց հյուրընկալել է Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն, Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։ Հանդիպման ընթացքում Սրբազան Հայրը միության անդամներին է փոխանցել Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրական օրհնությունն ու ջերմ բարեմաղթանքները։ Նաթան արքեպիսկոպոսը, շնորհավորելով ՀՕՄ-ի հիմնադրման 115-ամյակը, բարձր էն գնահատել է միության անխոնջ նվիրումը՝ սոցիալական, կրթական և առողջապահական ոլորտներում կատարած գործի համար՝ հատկապես շեշտադրելով հայրենազրկված արցախահայությանն ուղղված օգնությունն ու զորակցությունը։ Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին անդրադառնալով՝ Սրբազանը կոչ է արել ՀՕՄ-ի անդամներին ակտիվ մասնակցություն ունենալ դրանց հաղթահարման գործընթացներում։ Հանդիպման ավարտին Սրբազան Հայրը ներկաներին պատգամել է՝ ամուր պահել կապը Հայոց Եկեղեցու և մայր հայրենիքի հետ ու շարունակել իրենց հանձնառությունը ի սպաս հայ ժողովրդի բարօրության։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |