Երեւան կժամանեն ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողները12 հունիսի 2009 - 20:40 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Ջոն Պրեսկոտը եւ Ժորժ Կոլոմբիեն հունիսի 15-ին եռօրյա այցով կժամանեն Հայաստան: Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net ին Հայաստանի Ազգային ժողովի մամլո ծառայությունը, այցի շրջանակներում ԵԽԽՎ համազեկուցողները հանդիպելու են ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ:Նախատեսված են հանդիպումներ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ 2008 թվականի մարտի 1-2 Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանի, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամների, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանի, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի, ԵԽ անդամ-երկրների դեսպանների եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Համազեկուցողները Երեւանում կհանդիպեն նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, 2008- մարտի 1-ի դեպքերի փաստահավաք խմբի անդամների հետ: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |