Երևանում օդի աղտոտվածության և խցանումների խնդիրների լուծման համար աշխատանքային խմբեր կստեղծվեն![]() 28 նոյեմբերի 2025 - 11:57 AMT PanARMENIAN.Net - Երևանում օդի աղտոտվածության և խցանումների խնդիրների լուծման համար աշխատանքային խմբեր կստեղծվեն։ Այդ մասին կառավարության նոյեմբերի 27–ի նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ վերջին շրջանում ինչպես համացանցում, մամուլում, այնպես էլ անձնական դիտարկումներով արձանագրել է մի շարք խնդիրներ և հանգել այն եզրակացության, որ անհրաժեշտ է վարչապետի որոշմամբ երկու աշխատանքային խումբ ստեղծել: «Աշխատակազմին հանձնարարում եմ անհատական կազմի մասին տալ առաջարկ: Խմբերից մեկը պետք է զբաղվի օդի աղտոտվածության հարցերով: Նախ՝ պետք է այդ խնդիրը արձանագրել մեր օրակարգում, հասկանալ և կոնկրետ լուծումներ տալ»,-ասել է վարչապետը։ Նա հավելել է, որ երկրորդ խումբն էլ կստանձնի երթևեկության կարգավորման և խցանումների հաղթահարման ուղղությամբ համակարգված աշխատանքները։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |