Գոյություն ունեցող խնդիրների լուծման համար Հայաստանին անհրաժեշտ է քաղաքական երկխոսություն13 հունիսի 2009 - 19:52 AMT PanARMENIAN.Net - Ժամանակակից աշխարհում գոյություն ունեն 5 գործոններ, որոնք ազդում են հայ ժողովրդի աշխարհայացքի վրա, հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն «Անցյալի կապանքներից ազատում» քննակումների ժամանակ, որը տեղի է ունեցել Սոցիոլոգիայի համաշխարհային կոնգրեսի շրջանակներում: «Առաջին գործոնը արագությունն է, որի հետ կյանքը փոխվում է, եւ որի պատճառով մենք չենք հասցնում: Երկրորդ գործոնն այն է, որ աշխարհը փոքրանում է: Օրինակ անցյալ դարի 90-ականներին Բրազիլիայի հայությունն այդքան մոտ չէր մեզ, ինչպես հիմա: Երրորդ գործոնը կրթությունն է: Եթե նախկինում հասարակության համար գլխավոր էին արտադրությունը եւ տրամադրվող ծառայությունները, ապա այժմ գլխավորը կրթությունն է: Չորրորդ գործոնն անձի ինքնաիրացման հնարավորությունն է: Հինգերորդը` ազգային մշակույթի ֆենոմենի հիմնարար խնդիրը, յուրաքանչյուր շաբաթ աշխարհում «մահանում է» մեկ լեզու»,- նշել է նա:Տիգրան Սարգսյանը հատուկ ուշադրություն է դարձրել երկու հարցերի. Լեռնային Ղարաբաղի խնդրին եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, նշելով սուբյեկտի կարեւորությունը, որը կլուծի այդ խնդիրները: Այդ սուբյեկտի դերում նրա համար Հայաստանն է, ԼՂՀ-ը եւ աշխարհի հայ համայնքները, որոնց միջեւ կապերը հայ ժողովրդի առաջատար ուժերից են: ՀՀ վարչապետը նաեւ նշել է, որ խնդիրների լուծման համար Հայաստանին անհրաժեշտ է քաղաքական երկխոսություն, ինչը ներկա պահին բացակայում է Հայաստանում: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված ԵՄ-ն 3․5 մլն եվրո է փոխանցել ՀՀ-ին արդարադատության ոլորտի բարեփոխումների համար Նշվում է, որ փոփոխությունները կիրառելու համար անհրաժեշտ է հետագա համապարփակ և համակարգային քաղաքականություն Սիմոնյան․ Երբ խաղաղության պայմանագիրը կնքվի, ԵԱՀԿ Մինսկի խմբի իմաստն ուղղակի կկորչի Նա ասել է, որ Հայաստանն իր կողմից ՄԽ լուծարման քայլեր է ասնում և այդ քայլը խաղաղության պայմանագրի կնքումն է Ադրբեջանի ԱԳՆ. Բաքուն իրավունք ունի պահանջելու, որ ՀՀ սահմանադրության դրույթները փոխվեն Դա պատասխան է ՀՀ ԱԳՆ այն հայտարարությանը, որով Սահմանադրությունը փոխելու պահանջը որակվում է որպես միջամտություն Հայաստանի ներքին գործերին |