Հունիսի 16- 21-ը կդադարեցվի գազի առաքումը Հայաստան

PanARMENIAN.Net - Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը պաշտոնապես տեղեկացրել է «ՀայՌուսգազարդին»` Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցնելու մասին, հաղորդում է ընկերության հասարակայնության հետ կապերի ծառայությունը: Վրացական ընկերությունը հունիսի 16-ից 21-ը նախատեսում է իրականացնել Ղազախ- Սագուրամո 1000 մմ տրամագծով 3,6 կմ երկարությամբ նոր կառուցված հատվածի միացման աշխատանքները:



Այս ընթացքում հանրապետության գազամատակարարումը կիրականացվի Աբովյանի ստորգետնյա գազապահեստարանից` առանց սահմանափակումների;
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---