Թորոսյանը՝ կենսաթոշակի տարիքը բարձրացնելու մասին․ Նման հարց չի քննարկվում![]() 9 դեկտեմբերի 2025 - 13:56 AMT PanARMENIAN.Net - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում, արձագանքելով այն լուրերին, թե իշխանությունները իբր նախատեսում են բարձրացնել կենսաթոշակային տարիքը, գրել է, որ նման հարց չի քննարկվում։ «Հերթական նորաթուխ «փորձագետը» արդեն ավանդական դարձած հիբրիդային հարձակումների շրջանակներում livenews-ի եթերում հերթական սուտն է հրամցնում հասարակությանը, թե իբր մենք պատրաստվում ենք բարձրացնել կենսաթոշակային տարիքը։ Ու դա անում է դեմքի այնպիսի լրջությամբ, իր կողմից հորինված փաստարկների այնպիսի գերդոզավորմամբ, որ սկսում ես զարմանալ վերջինիս դերասանական հմտությունների վրա: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս օրերս Կառավարության նիստի ընթացքում անդրադարձավ այս թեմային` հստակ նշելով, որ նման հարց չի քննարկվում: Չեմ զլանա նորից ասել` սա հերթական անամոթ սուտն է` օրը ցերեկով»,–գրել է նա։ ՀՀ–ում կենսաթոշակ նշանակվում է 63 տարին լրացած անձին։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |