Բուենոս-Այրեսը 11-րդ քաղաքն է դարձել, որը հայտարարվել է Գրքի համաշխարհային մայրաքաղաք15 հունիսի 2009 - 16:55 AMT PanARMENIAN.Net - ՅՈՒՆԵՍԿՕ-ի շտաբակենտրոնում ընտրական հանձնաժողովը, որը կազմված է գրքային աշխարհի երեք խոշորագույն պրոֆեսիոնալ ասոցիացիաների եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչներից, հայտարարել է Բուենոս-Այրես քաղաքը (Արգենտինա) 2001-ի Գրքի համաշխարհային մայրաքաղաք:Բուենոս-Այրեսը 11-րդ քաղաքն է դարձել, որը հայտարարվել է Գրքի համաշխահային մայրաքաղաքը: Մինչեւ Բուենոս-Այրեսը, այդ կոչմանն արժանացել են Մադրիդը (2001), Ալեքսանդրիան (2002), Նյու-Դելին (2003), Անտվերպենը (2004), Մոնրեալը (2005), Բոգոտան (2007), Ամստերդամը (2008), Բեյրութը (2009) եւ Լյուբլյանան (2010): Ինչպես հաղորդվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հաղորդագրությունում, Բուենոս-Այրեսն ընտրվել է ի նշան նրա կողմից առաջարկված միջոցառումների ծրագրի որակի, բազմազանության եւ ընդհանուր կողմնորոշման: Ժյուրի գոհացել է նրանով, որ յոթ թեկնածուների շարքում պատվավոր կոչման են արժանացել Սահարայից հարավ ընկած երկու աֆրիկյան քաղաքներ` Լագոսը եւ Պորտո Նովոն: Նա ցանկություն է հայտնել, որ այս տարածաշրջանում գրականությունը եւ գրքային գործը շարունակեն զարգանալ: Ամեն տարի ՅՈՒՆԵՍԿՕ-ն եւ երեք միջազգային կազմակերպություններ` Հրատարակիչների միջազգային միությունը (ՀՄՄ), Գրավաճառների միջազգային ֆեդերացիան (ԳՄՖ) եւ Գրադարանային ասոցիացիաների եւ հաստատությունների միջազգային ֆեդերացիան (ԳԱՀՄՖ), Գրքի համաշխարհային մայրաքաղաքն ընտրելու համար ընտրություն են կատարում: Որոշումն ուժի մեջ է մտնում ապրիլի 23-ին` Գրքի համաշխարհային օրը եւ հեղինակային իրավունքները եւ կոչումը հաղթողին են պատկանում մեկ տարվա ընթացքում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |