Նախարար․ ՀՀ–ն, ստանձնելով CoP17-ի նախագահությունը, առաջնորդվելու է ներառականության սկզբունքրով![]() 11 դեկտեմբերի 2025 - 17:25 AMT PanARMENIAN.Net - Որպես CoP17 համաժողովն հյուրընկալող և նախագահող երկիր՝ Հայաստանը հրավիրված էր UNEA-7-ի շրջանակում կազմակերպված Աֆրիկյան երկրների բնապահպանության նախարարների աշխատանքային նախաճաշ-հանդիպմանը՝ ներկայացնելու համաժողովի նախապատրաստական աշխատանքները և առաջնահերթությունները։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանը: Նա իր ելույթում ներկայացրել է արդեն իսկ իրականացված ենթակառուցվածքային և կազմակերպչական աշխատանքները։ Նախարարն ընդգծել է, որ Հայաստանը, ստանձնելով #CoP17-ի նախագահությունը, առաջնորդվելու է ներառականության, թափանցիկության, բարձր հավակնության և հստակ գործողությունների սկզբունքներով։ Ներկայացրել է այն չորս հիմնական ուղղությունները, որոնց շուրջ ձևավորվում է համաժողովի օրակարգը՝ գլոբալ գնահատման արդյունավետ կազմակերպում, ֆինանսական հոսքերի համադրման կարողությունների զարգացում, բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների լիարժեք ներգրավվածություն, կրթության, իրազեկման և բազմաշերտ համագործակցության խթանում։ Ամփոփելով՝ նա նշել է, որ Հայաստանը վճռական է CoP17-ը դարձնելու իրական գործողությունների հարթակ և պատրաստ է ընդունել բոլոր կողմերին ջերմ ու հոգատար միջավայրում՝ ստեղծելով կամուրջներ երկրների, էկոհամակարգերի ու սերունդների միջև։ Կենսաբազմազանության մասին ՄԱԿ կոնվենցիայի COP-17 համաժողովն անցկացվելու է Երևանում 2026–ի հոկտեմբերին։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |