ՀՀ–ում առաջին անգամ կատարվել է ռոբոտային վիրահատություն

ՀՀ–ում առաջին անգամ կատարվել է ռոբոտային վիրահատություն

PanARMENIAN.Net - Հայաստանում արվել է առաջին ռոբոտային վիրահատությունը։ Այս մասին տեղեկացրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:

«Ռոբոտային վիրաբուժությունն այսօր արդեն իրականություն դարձավ մեր Երկրում։ Հայաստանում, առաջին անգամ կատարվել են ռոբոտիկ վիրահատություններ «ՍլավՄեդ» բժշկական կենտրոնում։

Ուրախ եմ ու հպարտ, որ առաջինը հենց ուրոլոգիական վիրահատություն է կատարվել՝ երիկամի ռոբոտիկ մասնահատում։

Եվ ամենակարևորը՝ վիրահատությունը բարեհաջող է անցել։ Վիրահատական գործողությունն իրականացրել է մեր կոլեգան՝ ուրոլոգ Մհեր Մխիթարյանը»,- նշել է Արմեն Մուրադյանը։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---