Պահեստազորի պարտադիր զինծառայության զորակոչ կհայտարարվի

Պահեստազորի պարտադիր զինծառայության զորակոչ կհայտարարվի

PanARMENIAN.Net - ՀՀ զինված ուժերի պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչ կհայտարարվի է հայտարարվում։ Որոշումն ընդունվել է գործադիրի նիստում։

Հունվարի 9-ից մինչև 31-ը ներառյալ ՀՀ զինված ուժերի պահեստազորի սպայական կազմում հաշվառված՝ մինչև 35 տարեկան արական սեռի բժիշկ-մասնագետ­ների պարտադիր զինվորական ծառայության զորակոչ(այսուհետ՝ պահեստազորի սպայական կազմի զորակոչ):

Ծառայության ժամկետը սահմանվել է երկու տարի։

Նախատեսվում է կազմակերպել և անցկացնել պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության 2025 թվականի զորակոչը՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի պահանջներին համապատասխան։ Զորակոչը կվերաբերի բարձրագույն ուսումնական հաստատությունում ուսումնառության ընթացքում զինվորական պատրաստություն անցած և պահեստազորի սպայական կազմ որակավորված արական սեռի քաղաքացիներին։

Նախատեսվում է սահմանել զորակոչի ենթակա անձանց թվաքանակը՝ մինչև 10 հոգի, ինչպես նաև զորակոչի կազմակերպման և անցկացման ժամկետները։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---