Թորոսյան․ Վերջին 5 տարում մոտ 2 անգամ կրճատել ենք աշխատանք փնտրողների և գործազուրկների թիվը![]() 26 հունվարի 2026 - 15:34 AMT PanARMENIAN.Net - Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ վերջին 5 տարում գրեթե կիսով չափ կրճատել ենք աշխատանք փնտրողների և գործազուրկների թիվը: Ըստ նրա՝ ավելացող աշխատատեղերի վիճակագրությունը ապացուցվում է նաև աշխատանք փնտրողների և գործազուրկների նվազող թվերով: «Երբ մենք խոսում ենք նոր ստեղծվող աշխատատեղերի մասին և ցույց տալիս վերջին ամիսների այդ մասով կայուն աճը, հաճախ ինչ-որ անհասկանալի աղմուկ ենք լսում դրա շուրջ։ Ավելացող աշխատատեղերի վիճակագրությունը ապացուցվում է նաև աշխատանք փնտրողների և գործազուրկների նվազող թվերով։ Կից նկարում յուրաքանչյուր տարվա վերջի դրությամբ Միասնական սոցիալական ծառայությունում գրանցված աշխատանք փնտրողների և գործազուրկների թվերն են։ Դրանք ցույց են տալիս, որ մենք վերջին 5 տարում գրեթե կիսով չափ կրճատել ենք աշխատանք փնտրողների և գործազուրկների թիվը։ Եվ այս թվերի անկումը շարունակվում է»,-ասվում է գրառման մեջ: Ավելի վաղ Թորոսյանը գրել էր, որ գրել է, որ 2018-ից ստեղծվել է 275 հազար աշխատատեղ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |