Հայաստանում անհրաժեշտ է բարձրացնել հարկահավաքման արդյունավետությունը

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ կոչ է արել համապատասխան պետական մարմիններին հարկահավաքաման գործում աջակցել Պետական եկամուտների կոմիտեին:«Համար մեկ առաջադրանքը պետեկամուտների կոմիտեին աջակցելն է: Մենք պետք է գիտակցենք, որ հարկահավաքումը միայն կոմիետի խնդիրը չէ: Մեր գերատեսչությունները շատ անտարբեր են այս հարցի հանդեպ»,- ասել է նա: Սարգսյանի խոսքերով, ամենադժվարը լինելու են առաջին ինն ամիսները, իսկ տարեվերջին ցուցանիշներն ավելի են վատթարանալու: Ուստի նա բոլոր նախարարներին եւ գերատեսչության ղեկավարներին հանձնարարել է եռօրյա ժամկետում ներկայացնել իրենց առաջարկությունները, թե ոլորտում ինչ միջոցներ կարելի է գտագործել, որպեսզի օգնեն պետական եկամուտների կոմիտեին հարկահավաքման հարցում:



Կառավարության ղեկավարը նշել է, որ հարկային վճարումների հետ կապված զգալի խնդիրներ կան առողջապահության, գյուղատնտեսության, շինարարության, տրանսպորտի եւ կապի ոլորտներում: «Այդ առումով մեծ պոտենցիալ ունի առողջապահության նախարարությունը, քանի որ մենք հաշվապահական հաշվառման լուրջ խնդիրներ ունենք նաեւ բժշկական հաստատություններում: Նման խնդիրներկան նաեւ գյուղատնտեսության ոլորտում, որտեղ կան խոշոր վերամշակող ձեռնարկություններ, տրանսպորտի եւ կապի ոլորտում, շինարարության ոլորտում»,- ասել է նա:



Բացի դրանից, վարչապետի խոսքերով, հիմնական տնտեսական անկումը պայմանավորված է շինարարության ոլորտում տնտեսական ցուցանիշների վատթարացմամբ, որն իր բացասական ազդեցությունն է թողնում բոլոր ոլորտների վրա: Եվ քանի որ շինարարության մեջ ներդրումները հիմնականում գալիս են Ռուսաստանից, ապա մասնավոր փոխանցումների եւ ներդրումների ծավալի կրճատումն առաջին հերթին հարվածում է շինարարության ոլորտին: «Մենք պետք է լրացուցիչ միջոցառումներ կիրառենք խթանելու շինարարությունը, որպեսզի այս տարի կարողանանք դիմակայել այս բարդություններին»,- ասել է ՀՀ վարչապետը:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---