ՀՀ-ում առաջին անգամ կանցկացվի Միջազգային աստղագիտական միության CAP կոնֆերանսը![]() 6 փետրվարի 2026 - 17:43 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 25-29-ը Երևանում կանցկացվի Միջազգային աստղագիտական միության «Աստղագիտության հաղորդակցությունը հանրության հետ» խորագրով միջազգային CAP 2026 համաժողովը, որը Հայաստանում անցկացվելու է առաջին անգամ։ Համաժողովը կհյուրընկալի մոտ 200 մասնակից աշխարհի տարբեր երկրներից։ Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը հայտնել է, որ միջոցառմանը կմասնակցեն աստղագետներ, ուսուցիչներ, հաղորդակցության մասնագետներ, լրագրողներ ու տարբեր ոլորտների ներկայացուցիչներ, հայտնում է Արմենպրեսը: «Մասնակցելու են աստղագետներ, ուսուցիչներ, աստղագիտության ոլորտում հաղորդակցության կազմակերպման մասնագետներ, լրագրողներ և այլ մասնագիտացում ունեցող մարդիկ: Ընդհանուր առմամբ, շուրջ 200 մասնակից ենք ունենալու: Սա հատուկ միջոցառում է, որն անցկացվում է երկու տարին մեկ: Նախատեսված է նաև առցանց մասնակցություն: Սա լինելու է աստղագիտության մասսայականացման մեթոդների քննարկման հարթակ: Նպատակն է՝ նպաստել աստղագետների, հասարակայնության հետ կապերի մասնագետների և լրագրողների միջև փորձի փոխանակմանը»,- տեղեկացրել է Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը։ Համաժողովի կազմակերպիչներն են Միջազգային աստղագիտական միությունը (ՄԱՄ) և ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը։ Գիտական կազմակերպչական կոմիտեի կազմում են Սամիր Դհուրդեն (Աստղագիտության և աստղաֆիզիկայի միջհամալսարանական կենտրոն, կոմիտեի նախագահ), Ավիվա Յամանին և Նաոմի Ասաբրե Ֆրիմպոնգը (ՄԱՄ-ի աստղագիտության տարածման գրասենյակից՝ համանախագահներ), Արեգ Միքայելյանը և այլ երկրների ներկայացուցիչներ։ Բացի CAP 2026 համաժողովից, նախատեսվում են աստղագիտական այլ միջոցառումներ։ Սեպտեմբերի 14-18-ը կկայանա Բյուրականի աստղադիտարանի հիմնադրման 80-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով՝ «Մեր անկայուն Տիեզերք»-ը խորագրով։ Նույն տարում նախատեսվում է գործարկել նաև Բյուրականի աստղադիտարանի նորաստեղծ աստղացուցարանը և հայտարարել Հայ աստղագիտության պատմության թանգարանի պաշտոնական բացումը։ Համաժողովի կազմակերպիչ և հովանավոր կառույցների թվում են ՄԱՄ C2 հանձնաժողովը, աստղագիտության տարածման գրասենյակը, Բյուրականի աստղադիտարանը, ՄԱՄ-ի Հարավ-արևմտյան և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակը, Հայկական աստղագիտական ընկերությունը (ArAS) և Հայկական վիրտուալ աստղադիտարանը (ArVO)։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |