Երևանում փոշու մակարդակը օդում գերազանցել է թույլատրելի նորմերը

Երևանում փոշու մակարդակը օդում գերազանցել է թույլատրելի նորմերը

PanARMENIAN.Net - Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հրապարակել է 2026 թվականի հունվարի 27-ից մինչև փետրվարի 2-ն ընկած ժամանակահատվածում Երևանում մթնոլորտային օդի գնահատման տվյալները։

Փոշու խտությունը մի շարք տարածքներում արձանագրվել է սահմանված թույլատրելի նորմայից բարձր․

  • Կենտրոն վարչական շրջանում՝ ամբողջ շաբաթվա ընթացքում,
  • Արաբկիրում՝ հունվարի 28-ին, 30-ին, 31-ին և փետրվարի 2-ին,
  • Նոր Նորքում՝ փետրվարի 1-ին։

Շենգավիթ վարչական շրջանում փոշու պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի մակարդակը։

Օդում արձանագրված ծծմբի և ազոտի երկօքսիդների քանակությունը թույլատրելի կոնցենտրացիան չի անցել։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---