Փոսերի հետևանքով տուժած վարորդներին քաղաքապետարանը չի փոխհատուցի![]() 20 փետրվարի 2026 - 17:04 AMT PanARMENIAN.Net - Փոսերի հետևանքով տուժած վարորդներին քաղաքապետարանը չի փոխհատուցելու: Այդ մասին ասուլիսում ասել է Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, հայտնում է Aysor.am-ը: «Ո՞րն է պատասխանատու վարքագիծը, ձյուն է եկել, աղ ենք լցրել և փոսեր են գոյացել։ Այսինքն, կա՛մ պետք է ձյունը չմաքրվեր, կա՛մ... Ես ուզում եմ հասականալ, թե որն է դրա պատասխանատվությունը։ Ստեղծված բնական իրավիճակով պայմանավորված եղել են փոսեր։ Ցավոք, քաղաքապետարանը փոխհատուցման ընթացակարգ չունի»,-ասել է Փամբուխչյանը։ Նա նաև ասել է, որ Երևանում փոսալցման աշխատանքների կազմակերպման ընթացքում բիտումի պակաս չի եղել, բայց եղել են թերացումներ: Հանրության շրջանում մեծ դժգոհություն է առաջացրել մեծաքանակ փոսերի առկայությունը Երևանի փողոցներում, որոնք ի հայտ են եկել ձյունը հալվելուն պես: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |