FlyOne Armenia-ն հատուկ չվերթ կիրականացնի Մասկատից Երևան, տոմսի արժեքը՝ 1049 եվրոյից սկսած![]() 3 մարտի 2026 - 10:39 AMT PanARMENIAN.Net - FlyOne Armenia ավիաընկերությունը մարտի 3-ին իրականացնելու է հատուկ չվերթ Մասկատից դեպի Երևան, ասվում է ընկերության ֆեյսբուքյան էջում: Նշվում է, որ տոմսերը հասանելի են FlyOne-ի պաշտոնական բջջային հավելվածում, նաև ընկերության պաշտոնական կայքում։ Ընկերության բջջային հավելվածում մարտի 3-ին նախատեսված Մասկատ-Երևան չվերթի ավիատոմսի արժեքը նշված է 1049 եվրոյից սկսած (ուսապարկով)։ Օրինակ, 25 կգ ուղեբեռի դեպքում ավելանալու է ևս 65 եվրո, հայտնում է Sputnik Արմենիան: Բջջային հավելվածում ևս մեկ թռիչք նշված է մարտի 4-ին, ավիատոմսի արժեքը՝ 899 եվրոյից սկսած։ Հայտնի չէ, թե ով պետք է վճարի ավիատոմսի համար՝ ուղևո՞րը, թե՞ ՀՀ կառավարությունն է աջակցելու։ Ավելի վաղ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը հայտնել է, որ քննարկումներ են ընթանում մի շարք ավիաընկերությունների՝ FlyOne, FlyDubai, Air Arabia և Qatar Airways հետ՝ հնարավոր չվերթներ կազմակերպելու նպատակով։ Միևնույն ժամանակ Իրանում, Իսրայելում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Քուվեյթում, Օմանում, Կատարում և Լիբանանում Հայաստանի դեսպանությունները շարունակում են կապ պահպանել քաղաքացիների հետ։ Այս պահի դրությամբ զոհերի շարքում Հայաստանի քաղաքացիներ լինելու վերաբերյալ տեղեկություններ չեն եղել։ Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն օդային հարվածներ են հասցրել Իրանին, հարվածների հետևանքով սպանվել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին: Իրանը պատասխան կրակ է բացել Իսրայելի, ինչպես նաև Պարսից ծոցի երկրների ուղղությամբ, որտեղ տեղակայված են ԱՄՆ ռազմակայններ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |