Fly One Armenia-ն Հնդկաստանից չվերթ է իրականացրել․ Ինքնաթիռը ժամանել է 5 ժամ ուշացումով![]() 6 մարտի 2026 - 12:11 AMT PanARMENIAN.Net - Fly One Armenia ավիաընկերությունը Հնդկաստանից դեպի ՀՀ չվերթ է իրականացրել։ Այդ մասին տեղեկություն է հրապարակվել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի առցանց չվացուցակում։ FIE 3776 չվերթը վայրէջք է կատարել մարտի 6-ի առավոտյան ժամը 6-ին։ Թռիչքն իրականացվել է Հնդկաստանի Գոա նահանգում գտնվող «Դաբոլիմի» միջազգային օդանավակայանից, հայտնում է Factor.am-ը: Ինքնաթիռը ժամանել է նախատեսված ժամից մոտ 5 ժամ ուշացումով։ Մարտի 4-ին Ազգային ժողովում ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտնել էր, որ Հնդկաստանում գտնվում է Հայաստանի 117 քաղաքացիներ, որոնք այնտեղ են մեկնել զբոսաշրջային նպատակներով, ինչպես նաև «Սևան Ստարտափ Սամմիթի» շրջանակում։ Միրզոյանը տեղեկացրել է, որ արտաքին քաղաքական գերատեսչությունը որոնում է այդ քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու հնարավոր տարբերակներ։ Միաժամանակ Երևան է ժամանել նաև Մասկատ-Երևան չվերթը, որը վայրէջք է կատարել նախատեսված ժամից մոտ 5․5 ժամ ուշ։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |