2025-ին ՀՀ է այցելել 7 ադրբեջանցի և 13,441 թուրք զբոսաշրջիկ

2025-ին ՀՀ է այցելել 7 ադրբեջանցի և 13,441 թուրք զբոսաշրջիկ

PanARMENIAN.Net - 2025 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին Հայաստան է այցելել 2 միլիոն 263 հազար 642 զբոսաշրջիկ, մինչդեռ 2024 թվականի նույն ժամանակահատվածում նրանց թիվը կազմել է 2 միլիոն 208 հազար 179։

Նշված ժամանակահատվածում Հայաստան է այցելել Ադրբեջանի 7 և Թուրքիայի 13.441 քաղաքացի՝ որպես զբոսաշրջիկ, հայտնում է «Փաստինֆոն» ՀՀ վիճակագրական կոմիտեի վրա հղումով:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ 2025 թվականին ՀՀ սահմանային անցակետերով Թուրքիայից Հայաստան է ժամանել մոտ 14,000 մարդ։

ԱՄՆ-ից Հայաստան է այցելել 60,891 զբոսաշրջիկ։ Հայաստանը զբոսաշրջային ուղղություն է դարձել նաև Բելառուսի 16,735, Բելգիայի՝ 10,785, Գերմանիայի՝ 34,136 և Իտալիայի՝ 22,669 քաղաքացիների համար։

Բացի այդ, Հայաստանը գրավիչ ուղղություն է եղել Իրանից ժամանած 182,364 և Ռուսաստանի Դաշնությունից եկած 921,704 զբոսաշրջիկների համար։ Վրաստանից նույնպես այցելությունների թիվը բավական մեծ է եղել․ այդ երկրից Հայաստան է ժամանել 288,578 զբոսաշրջիկ։

Նշվում է նաև, որ անհայտ երկրներից Հայաստան է եկել 356 զբոսաշրջիկ։

ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության մեթոդաբանության համաձայն՝ միջազգային զբոսաշրջիկ է համարվում այն անձը, որը հանգստի, բուժման, հարազատներին այցելելու, գործնական, կրոնական կամ այլ նպատակներով ճանապարհորդել է իր հիմնական բնակության վայրից այլ վայր՝ առնվազն 24 ժամ և առավելագույնը մինչև մեկ տարի ժամկետով։ Այսինքն՝ նրա հիմնական նպատակը ճանապարհորդելն է, այլ ոչ թե աշխատելը, որի դեպքում ուղևորության ծախսերը կփոխհատուցվեին տվյալ վայրում ստացված աշխատանքային եկամուտներից։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---