Wizz Air-ը Երևանից 2 նոր չվերթ կմեկնարկի

Wizz Air-ը Երևանից 2 նոր չվերթ կմեկնարկի

PanARMENIAN.Net - Wizz Air-ը Երևանից կմեկնարկի երկու նոր ուղղություններով թռիչքներ՝ դեպի Բրյուսել (Բելգիա) և դեպի Էյնդհովեն (Նիդերլանդներ)։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը:

Ավիաընկերությունը ևս մեկ օդանավ է բազավորելու «Զվարթնոցում»:

«Քիչ առաջ աշխատանքային հանդիպում եմ ունեցել Wizz Air ավիաընկերության առևտրային գծով գլխավոր տնօրեն Իան Մալինի հետ, որի ընթացքում գործընկերները հայտարարել են, որ թվով երրորդ օդանավն են բազավորում «Զվարթնոց» օդանավակայանում»,- ասել է Դավիթ Խուդաթյանը։

ՀՀ ՏԿԵ նախարարն առաջարկել է դեպի Ղազախստան և Վրաստան ավիաուղղություններ մեկնարկել, իսկ Վրաստանի դեպքում՝ դիտարկել Գյումրիի Շիրակ օդանավակայանից թռիչքներ իրականացնելու հեռանկարը, ասվում է նախարարության հաղորդագրության մեջ:

Կողմերը քննարկել են նաև օդաչուների վերապատրաստման կենտրոն հիմնելու առաջարկությունը, որը կարևոր կլինի ոչ միայն Wizz Air-ի և Հայաստանի, այլև տարածաշրջանի օդաչուների համար:

Հանդիպումն ավարտվել է փոխադարձ պատրաստակամությամբ՝ առաջիկայում ավիացիոն ոլորտում նոր նախաձեռնություններ իրականացնելու նպատակով:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---